Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո տրանշ է հատկացրել

ԵՄ-ն Վրաստանին 13 մլն եվրո տրանշ է հատկացրել
28.01.2015 | 14:29

Եվրահանձնաժողովը Վրաստանին 13 մլն եվրո է տվել՝ իբրև մակրոտնտեսական օգնության ծրագրի առաջին տրանշ: 2013-ի օգոստոսին հաստատված որոշմամբ՝ Վրաստանին 46 մլն եվրո էր հատկացվելու, որպես երկրի մակրոտնտեսական ծրագրերին օգնություն: ԵՄ Վրաստանի գրասենյակը տեղեկացրել է, որ տրանշը ներառում է նաև 10 մլն եվրո որպես վարկ: Երկրորդ տրանշը՝ 23 մլն եվրոյի չափով, որից 10 մլն եվրոն` գրանտի, իսկ 13 մլն եվրոն վարկի տեսքով, նախատեսվում է տրամադրել 2015 թվականի կեսերին:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ